Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հերքել է Իրանին հակազդելու համար Մերձավոր Արևելք 14 000 լրացուցիչ ամերիկյան զինծառայողներ ուղարկելու մասին լուրը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Դրանք կեղծ լուրեր են»,-հայտարարել է Մարկ Էսփերը։
Էսփերը նշել է, որ այս տարվա մայիսից ԱՄՆ-ն արդեն ուղարկել է 14 000 զինծառայողներ, սակայն այժմ Միացյալ Նահանգները չի դիտարկում այդ տարածաշրջանում զորքերի ավելացումը։
«Այդուհանդերձ, մենք ամեն օր հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում, Կորեական թերակղզում, Եվրոպայում, ամբողջ աշխարհում և մենք կատարում ենք փոփոխություններ մեր ուժերում՝ ըստ անհրաժեշտության»,-նշել է Պենտագոնի ղեկավարը։
Էսփերի խոսքով՝ 14 000 զինծառայողներն արդնե տեղակայվել են տարածաշջրանում նախքան Հորմուզի ծոցում կատարված հարձակումները: Էսփերը հայտնել է, որ հավելյալ ուժերն ուղարկվել են շուրջ մեկ ամիս առաջ։
Այնուամենայնիվ, Էսփերը նշել է, որ ԱՄՆ-ի համար Իրանի կողմից վտանգը մեծանում է:
Այս շաբաթ Պաշտպանության նախարարության երկու ներկայացուցիչներ հայտնել են Fox News-ին, որ Պենտագոնը դիտարկում է մինչև 7000 լրացուցիչ զինվորականներ Մերձավոր Արևելք ուղարկելու ծրագիրը: