Միացյալ Թագավորության Վարչապետ, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուինսթոն Չերչիլը ծնվել է 1874թ. նոյեմբերի 30-ին Մարլբորոյի դքսերի Բլենհեյմ պալատում: Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր, Պահպանողական կուսակցության անդամ:
Չերչիլն իր կարևոր մասնակցությունն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմում` մշակելով առաջին տանկերը և ատեղծելով տանկային զորքեր:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում` 1940թ., պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի Վարչապետ: Նոր պաշտոնում իր առաջին և կարևորագույն քայլը Պաշտպանության նախարարության ստեղծումն էր` դրանով իսկ ցամաքային, օդային և ծովային զորքերը կենտրոնացնելով մեկ կետում. նախկինում դրանք բաժանվում էին առանձին նախարարությունների միջև:
Չերչիլը Ռուզվելտի և Ստալինի հետ կազմել է Հակահիտլերյան կոալիցիան, որն իր կարևոր ներդրումն է ունեցել Գերմանիային պարտության մատնելու հարցում:
1955թ. ապրիլի 5-ին Չերչիլը հրաժարական է ներկայացրել` տարիքի և առողջության հետ կապված խնդիրների պատճառով, և տասը տարի անց կնքել իր մահկանացուն: