Դեմոկրատական կուսակցությյան ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կոչ է արել ապաքրեականացնել մարիխուանան ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Կարծում եմ ՝ պետք է ապաքրեականացնել մարիխուանան։ Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր դրա համար են դատապարտվել, պետք է ազատվեն բանտերից», – հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածուն հեռուստաբանավեճի ընթացքում:
Դրա հետ մեկտեղ Բայդենը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել մարիխուանայի ազդեցությունը մարդու վրա՝ դրա երկարատև օգտագործման դեպքում: