Շրի Լանկայի նախագահական ընտրություններում ընտրատեղամասերը բացվել են շաբաթ առավոտյան։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 07:00-ին և կտևի մինչև 17:00-ն։ Արդյունքները հայտնի կդառնան կիրակի կամ երկուշաբթի: Քվեարկությանը մասնակցելու է 16 մլն ընտրող։
Ընտրություններին մասնակցում է 35 թեկնածու՝ ինչպես տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ անկուսակցական թեկնածուներ։ Նրանց թվում են երկու բուդդայական վանականներ, մահմեդական համայնքի չորս ներկայացուցիչներ։ Ընտրություններին մասնակցում է նաև մեկ կին ։
Գործող նախագահ Մայտրիպալ Սիրիսենան չի ձգտելու վերընտրության, ներկայիս վարչապետ Ռանիլ Վեկրամասինգհեն նույնպես չի մասնակցում նախագահական ընտրություններին: Հիմնական պայքարը, ինչպես սպասվում է, ծավալվելու է Շրի Լանկայի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը ներկայացնող Գոթաբայ Ռաջապաքսայի և իշխող «Միացյալ ազգային» կուսակցության ներկայացուցիչ Սաջիտ Պրեմադասի միջև։
Նշենք, որ Շրի Լանկայում պետության ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով: