Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն այսօր՝ նոյեմբերի 11-ին, Թուրքիայի սահմանային ծառայության հետ համատեղ Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող նոր շրջանում՝ մոտ 80 կիլոմետրի վրա, նախաձեռնել է չորրորդ համատեղ պարեկությունը։ Այս մասին հայտնում է Известия-ն։
Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Թուրքիայի սահմանապահ ծառայության չորրորդ համատեղ պարեկությունը սկսվել է նոյեմբերի 11-ին՝ ժամը 12:10-ից, Ղամիշլիից 70 կմ դեպի արևմուտք։
Ռուս-թուրքական պարեկությունը կիրականցվի նոր երթուղով, որը, սկսած Շեյրեկի անցակետից, ձգվում է նախ դեպի արևմուտք, այնուհետև դեպի արևելք՝ սիրիա-թուրքական սահմանի երկայնքով:
Պարեկությունն իրականացվում է «Վագր» զրահապատ մեքենաներով, Ռուսաստանի ռազմական ոստիկանության БТР-80-ներով և թուրքական սահմանային ծառայության Kirpi զրահամեքենաներով: Ընդհանուր առմամբ, ներգրավվելու է ութ միավոր ռազմական տեխնիկա և երկու երկրների մոտ 50 զինծառայող:
Շարասյան շարժն իրական ժամանակում կվերահսկի Ռուսաստանի ռազմական ոստիկանության Orlan-10 անօդաչու թռչող սարքը: