ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կանցկացնեն առաջին բաց լսումները Նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցը քննարկելու վերաբերյալ: Այս մասին գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆֆը (դեմոկրատ) Թվիթերյանիր էջում:
«2019թ. նոյեմբերի 13-ին մենք կլսենք Ուլիյամ Թեյլորին և Ջորջ Քենտին (ԱՄՆ Պետքարտուղարի փոխօգնական), իսկ նոյեմբերի 15-ին` Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Իովանովիչին:
Նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու առիթ է հանդիսացել Թրամփի հեռախոսազրույցը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ: Ինչպես պնդում են Դ. Թրամփի քաղաքական հակառակորդները, խոսակցության ընթացքում ամերիկյան առաջնորդը փորձել է համոզել Վ. Զելենսկուն հետախուզություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ժոզեֆ Բայդենի որդու` Հանտեր Բայդենի` Ուկրաինայում գործունեության վերաբերյալ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու դիմաց:
Ժոզեֆ Բայդենը ներկայումս Թրամփի ամենահավանական մրցակիցներից մեկն է սպասվող 2020թ. նոյեմբերի նախագահական ընտրություններում: