Թուրքիայի Նախագահ Ռ. Թ. Էրդողանն ամենայն հավանականությամբ այց կկատարի դեպի Ռուսաստան` «Թուրքական հոսք» գազամուղի բացման կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի Հանրապետության դեսպանը Լենինգրադի մարզպետի հետ հանդիպման ժամանակ:
««Թուրքական հոսք»-ը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի, մնացել են միայն վերջին աշխատանքները: Այս առիթով նախատեսվում է թուրքական բարձր մակարդակով այց դեպի Ռուսաստան»,-հայտարարել է դեսպանը:
«Թուրքական հոսք»-ը ենթադրում է գազամատակարարում Սև ծովի հատակով մինչ Թուրքիայի եվրոպական հատված, այնուհետ` Հունաստանի հետ սահման: Առաջին ճյուղավորումը նախատեսված է թուրքական շուկայի համար, իսկ երկրորդը` Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների համար: