Սիրիայում հայերի հայրենասիրությունն ապացուցվեց պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Նախագահ Բաշար Ասադը «Աս-Սուրիա» և «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ։
«Հայերը գերազանցապես հայրենասեր են, ինչն ապացուցվեց պատերազմի ժամանակ առանց կասկածի նշույլի։ Հայկական համայնքն ունի իր սեփականությունը, իր եկեղեցիները, իր դպրոցները։ Եվ եթե դուք այցելում եք որևէ հայկական միջոցառման, որի փորձը ես ունեցել եմ, քանի որ իմ ընկերների մեջ կան հայեր, նրանք երգում են իրենց ավանդական երգերը, այնուհետ՝ ազգային երգեր»,-հայտարարել է Սիրիայի առաջնորդը։
Նախագահն ընդգծել է, որ Սիրիայի հայերը «լուծվել են» սիրիական հասարակության մեջ ավելի քիչ չափով, քան աշխարհի այլ համայնքների հայեր։ «Նրանք ինտեգրվել են, սակայն չեն «լուծվել» սիրիական հասարակության մեջ։ Նրանք պահպանել են իրենց առանձնահատկությունները»,-նշել է Սիրիայի Նախագահը։