Իսրայելական բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք գործադուլ էին հայտարարել հոկտեմբերի 30-ին, կվերսկսեն իրենց աշխատանքը նոյեմբերի 1-ին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իսրայելի Արտգործնախարար Նիզար Ամերի հաղորդած տեղեկատվությանը:
Հոկտեմբերի 31-ին աշխատանքային կոնֆլիկտների իսրայելական դատարանը որոշում է կայացրել գործադուլը շարունակելու ժամանակավոր արգելքի մասին, որը սկսվել էր հոկտեմբերի 30-ին դեսպանատներում և հյուպատոսություններում: Բանաձևը ուժի մեջ կլինի 25 օր, որի ընթացքում ԱԳՆ-ն և Իսրայելի ֆինանսների նախարարությունը պետք է լուծեն առկա տարաձայնությունները:
Գործադուլի հետևանքով հոկտեմբերի 30-31-ը փակ էին 103 իսրայելական դիվանագիտական ներկայացուցչություններ ամբողջ աշխարհում: Գործադուլի պատճառը կապված է իսրայելական բյուջետային հարցերի հետ, որի հետևանքով դիվանագետների աշխատավարձերը պետք է կրճատվեն: