Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թագուհին զբոսնում էր Բալմորալի ամրոցի հարակից տարածքում՝ իր թիկնապահ Ռիչարդ Գրիֆինի ուղեկցությամբ։ Համեստ հագուստով թագուհին զբոսնում էր անգլիացի հոգևորականների՝ շոտլանդիայում գտնվող նստավայրում։
Այդ ժամանակ 93-ամյա թագուհուն են մոտենում ամերիկացի զբոսաշրջիկներ և հարցնում՝ արդյոք նա տեղացի է, թե՞ ոչ։ Թագուհին պատասխանում է․
«Այո, իմ տունը մոտակայքում է»։
Զբոսաշրջիկները նաև հարցնում են, թե արդյոք նա հանդիպել է թագուհուն, թե ոչ։ Այս հարցին, ցույց տալով իր թիկնապահին, թագուհին պատասխանում է. «Ես ոչ, բայց այս մարդը հանդիպել է»։
Ռիչարդ Գրիֆինը շուրջ 30 տարի է ինչ աշխատում է թագավորական ընտանիքի համար։