Քիմ Քարդաշյանը թողարկելու է ներքնազգեստն երի նոր հավաքածու։ Մարմինը ձգող ներքնազգեստների նոր բրենդային հավաքածուն ստանալու է Skims անվանումը։
Քիմը ստիպված է եղել հավաքածուի անվանումը վերափոխել, քանի որ նախկին Kimono Solutionwear անվանումը արժանացել էր քննադատությունների։ Ըստ այդ քննադատությունների՝ ներքնազգեստների բրենդին տրված Kimono անվանումը վիրավորում է ճապոնական մշակութային արժեքները (Կիմանո- ճապոնական ազգային հագուստ)։
Ընդ որում՝ այսպիսի քննադատական հայտարարությունները արվում էին ոչ միայն սոցցանցերի օգտատերերի, այլև Կիոտոյի քաղաքապետ Դայսակու Կադոկավայի կողմից․ վերջինս նշել էր, որ կողմ չէ «կիմոնո» բառի մոնոպոլիզացմանը:
Ամերիկյան թոք շոուի աստղը իր ինստագրամյան էջում խոսելով ներքնազգեստերի բրենդի վերանվանման մասին՝ նշել է․
«Իմ երկրպագուները և հետևորդները միշտ ոգևորում են ինձ, ես միշտ լսում եմ նրանց կարծիքներն ու խորհուրդները, և շնորհակալ եմ, որ նրանք կիսում են իրենց գաղափարները նոր բրենդի մասին: Երկար մտորումներից ու քննարկումներից հետո ուրախությամբ հայտնում եմ, որ @SKIMSSolutionwear բրենդի թողարկումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին»։
Քիմ Քարդաշյանը հայտնել է նաև, որ ներքնազգեստերը հասանելի կլինեն XXS-ից մինչև 5XL չափերով՝ ինը երանգներով։