Այսօր ՝ մարտի 23-ին, Մոսկվայում բացվել է բժշկական կենտրոն՝ կորոնավիրուսի կասկածանքով և հաստատված հիվանդների համար: Կենտրոնը կառուցվել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր և բարերար Սամվել Կարապետյանի կողմից:
Բժշկական կենտրոնը, որն ունի 51,7 հազար քմ մակերես, կանգնեցվել է տեխնիկապես հնացած ծննդատան տարածքում, որը կառուցվել է նախորդ դարի 50-ական թվականներին: Ժամանակավոր բաժանմունքը տեղակայվել է մայրաքաղաքի Խորոշևո-Մնեվնիկի շրջանում՝ Լ. Ա. Վորոխոբովի անվան N 67 քաղաքային կլինիկական հիվանդանոցի պերինատալ-սրտաբանության կենտրոնում:
Հոսպիտալը կկարողանա ընդունել ավելի քան երեք հարյուր հիվանդների, ովքեր կտեղավորվեն երկու և երեք հոգու համար նախատեսված սենյակներում: Կլինիկայում նախատեսվել է 500 մահճակալ։
Կենտրոնը հագեցած է հատուկ հիվանդասենյակներով, որոնք թույլ չեն տա վարակի տարածում: Կլինիկան կունենա 34 բժիշկ ՝ ընդհանուր և նեղ մասնագիտացմամբ:
Բացի այդ, լաբորատորիան կկարողանա կորոնավիրուսի վերաբերյալ օրական 500 հետազոտություն իրականացնել: