Խաղաղ բնակիչները սկսել են վերադառնալ Հալեպ քաղաքի ծայրամասում գտնվող Հալեբ էլ Ջադիդա շրջան, որը դեռ վերջերս գրոհայինների կողմից գնդակոծության էր ենթարկվում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատերազմի ժամանակ այս շրջանով անցնում էր ճակատային գիծը, այն լքել էին գրեթե բոլոր բնակիչները, իսկ այժմ տների մեծ մասն ավերվել է ահաբեկիչների կողմից:
Շրջանի ազատագրումից հետո մարդիկ սկսել են վերադառնալ, վերականգնել կոմունալ ծառայությունները, մաքրել աղբը, վերականգնել ճանապարհներն ու մայթերը, բարեկարգել հետիոտնային անցումները։
Հալեպի արվարձանում վերականգնվել է ուղևորատար տրանսպորտի աշխատանքը։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ շրջանի փողոցներում երթուղային ավտոբուս է հայտնվել։ Քաղաքացիները սկսել են տների վերանորոգումն ու վերականգնումը։ Որոշ տներ պետք է քանդել ամբողջությամբ. Տեղի իշխանությունների գնահատականներով՝ Խալեբ Ջադիդիի ամբողջական վերականգնման համար կպահանջվի առնվազն հինգ տարի: