Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում տեսաուղերձ է հղել բրիտանացի ժողովրդին: Նա շուտափույթ ապաքինում է մաղթել արքայազն Չարլզին, ով վարակվել է կորոնավիրուսով։
«Փորձությունների այս ժամին ես դիմում եմ Միացյալ Թագավորության ժողովրդին. մենք ձեր կողքին ենք ։ Մաղթում եմ արքայազն Չարլզին շուտափույթ ապաքինում, իսկ ձեզ բոլորիդ՝ առողջություն և անվտանգություն»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։
From Georgia to the people of the UK: We are with you in this difficult time. And I want to wish the Prince Charles a speedy recovery!
🇬🇪 ❤️ 🇬🇧 @ClarenceHouse @RoyalFamily @BorisJohnson pic.twitter.com/PRWBo6Cigq— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) March 25, 2020
Վրաստանի նախագահը աջակցության խոսքով դիմել է նաև Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ժողովուրդներին:
«Շատ դժվար ժամանակներում հեռավոր Վրաստանը կանգնած է ձեր կողքին։ Ուզում եմ իմ ընկերներին ասել, որ մենք անպայման կհաղթահարենք այս բարդ շրջանը։ Դուք կհաղթեք։ Վրաստանը ձեզ հետ է»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանում մարտի 25-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 75 դեպք։ Ապաքինվել է 10 մարդ, 4055 քաղաքացի գտնվում է կարանտինում, 252-ը՝ հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ: