Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը մարտի 26-ի գիշերը բարձրացել է բարելի դիմաց 30 դոլարից էլ ավել՝ մարտի 20-ից ի վեր առաջին անգամ, հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 1,032 տոկոսով՝ կազմելով 30,05 դոլար: Ուրբաթօրյա 11%անկումից հետո շուկան վերջին օրերին ճշգրտվում է ։ Դրա հետ մեկտեղ փորձագետները մտահոգություն են հայտնում կորոնավիրուսի պատճառով հումքի պահանջարկի կապակցությամբ. բնակիչների տեղաշարժը կարանտինի պատճառով սահմանափակ է, ձեռնարկությունները փակ են, և բենզինի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ նվազում է:
Նավթի շուկայում գնանկումը տեղի է ունեցել ՕՊԵԿ+ գործարքի ձախողումից և արդյունահանումն օրական մինչև 13 մլն բարել ավելացնելու մասին Սաուդյան Արաբիայի հետագա հայտարարությունից հետո: