Իրական ժամանակում վիճակագրական տվյալներ ներկայացնող worldometers կայքի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 520,394 մարդ: Ամենաշատը վարակման դեպքեր գրանցվել են Չինաստանում՝ 81,285։
Մահացության դեպքերի թվով առաջինը Իտալիան է՝ 8,215 մարդ, որտեղ վարակված է ավելի քան 80 000-ը: Երկրորդը Իսպանիան է, որտեղ մահացության ցուցանիշը հասել է 4,145-ի, վարակվածներինը՝ 56 197-ի: Վարակակիրների թվով առաջատար երկրներից են նաև ԱՄՆ (79,082), Գերմանիան (43,646), Իրանը (29,406), Ֆրանսիան (29,155), Շվեյցարիան (11,712):