Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան չի նահանջի և չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում, քանի որ խոսքը թուրքական պետության շահերի մասին է: Այս մասին հայտնում է Al Araby-ն, փոխանցում է inosmi.ru-ն։
«Ի դեպ, մոսկովյան գագաթնաժողովից հետո հազվադեպ էին հայտնվում Սոչիի համաձայնագրերի մասին խոսակցությունները, բայց, այնուամենայնիվ, ոչ պակաս կարևոր հարց առաջացավ՝ համաձայնել Է արդյոք Անկարան ապաԷսկալացման գոտիների ստեղծման պլանը փոխարինել Մ4 (Հալեպ-Լաթաքիա) միջազգային մայրուղուց դեպի հյուսիս և հարավ անվտանգության միջանցք ստեղծելու պլանով։ Այստեղ հարկ է հիշատակել Իդլիբ, Համա և Հալեպ նահանգներում թուրքական զինված ուժերի դիտակետերի թվի ավելացման մասին։ Վերջին օրերին դրանց թիվը հասել է մոտ 45 կետի», – ասվում է հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ շուտով պարզ կդառնա, թե ինչ նպատակ է հետապնդել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Դամասկոս, որը կատարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ: Կա մի քանի վարկած՝ Ռուսաստանը պատրաստվում է հակաահաբեկչական գործողություն իրականացնել Իդլիբի նահանգի հարավ-արևմուտքում, Ռուսաստանը սարակիբի, Քաֆր Նաբալի և Ջեբել ազ Զավիայի ճակատներում աջակցություն կցուցաբերի սիրիական ռեժիմի բանակին, կամ Ռուսաստանն իսկապես ձգտում է կարգավորել Սիրիայի իրադրությունը:
«Բացի այդ, չի բացառվում, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաշար Ասադին տեղեկացրել է ռուս-թուրքական պայմանավորվածությունների մանրամասների մասին, որոնք ուղղված են սիրիական Իդլիբում ծայրահեղական խմբավորումների չեզոքացմանը, որոնք տարածաշրջանում ռազմաքաղաքական համակարգման հիմնական խոչընդոտն են»,-ասված է հոդվածում: