Պանդեմիան անակնկալի բերեց բոլորին առանց բացառության։ Յուրաքանչյուր պետություն ընտրում է պայքարի իր ռազմավարությունը՝ տեղային միջոցառումներից մինչև կոշտ ինքնամեկուսացում։ Այս պահին մի շարք երկրներում կարանտին է սահմանվել, և այդ երկրների շատ բնակիչներ օգտվում են դրանից։ Օրինակ, Reddit ծառայության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատրաստում է հայկական տոլմա։ Տոլմայի լուսանկարները նա զարդարել է ՀՀ դրոշով և հրապարակել Instagram-ի իր էջում՝ Story բաժնում։
Ինչպես տեսնում եք, նրա ուտեստը շատ լավ է ստացվել։ Համաձայնեք, որ յուրաքանչյուր հայ տղամարդ չէ, որ կարող է այդքան լավ փաթաթել տոլման։