Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը վերջին մեկ օրում աճել է 1154-ով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին երկրում վարակված է, ընդհանուր առմամբ, 7497 քաղաքացի։
«Մեկ օրում 88 մարդ է ապաքինվել, իսկ ընդհանուր առողջացածների թիվը կազմում է 494։ Մեկ օրում մահացել է 11 հիվանդ, իսկ մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 58»,- ասված է հրապարակման մեջ։