Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարեն Տիգրան Ավինյանը:
Հայաստան է առաքվում, մասնավորապես՝
120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
2 թթվածնի մատակարարման կայան,
60 000 հատ թեստ,
60 000 հատ բժշկական դիմակ,
280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաեւ դեղամիջոցներ:
«Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաեւ օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ»,-հայտնել է Ավինյանը։