ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներքո ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն հանդիպել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն քաղաքացիների հետ, ովքեր նախորդ օրը տեղի ունեցած չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան և հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Զրույցի ընթացքում Ա․Ղազարյանը հորդորել է քաղաքացիներին օդանավակայանից տեղափոխվել դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներ՝ ելնելով այն հանգամանքից, որ առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան թռիչքներ նախատեսված չեն։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին ստեղծված իրավիճակում զերծ մնալ օդանավակայան ուղևորվելուց։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվությունը նախապես կտեղադրվի դեսպանության Facebook սոցցանցի էջում և դիվանագիտական ներկայացուցչության կայքում (russia.mfa.am)»,-ասվում է հաղորդագրության մեջ։