ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Վլադիմիր Պուտինի հետ առցանց-հանդիպման ժամանակ հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է РИА новости-ն։
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Ադրեյ Բելոուսովը։
Ըստ աղբյուրի, վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ կառավարությունը կաշխատի ակտիվ։
Նույն աղբյուրը փոխանցում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Միշուստինին զանգահարել իրեն հիվանդանոցից։