Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Հայաստան ձու չի ներմուծվել․ Գեղամ Գևորգյանը հերքեց ձվի ներմուծման վերաբերյալ լուրերը

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում ձվի գինը էականորեն նվազել է։ «Նոր տարվա շեմին ոչ միայն ձվի, այլև պարենային առաջին անհրաժեշտության ապրաքների գնաճ Հայաստանում չի գրանցվել։ Ընդհակառակը, եղել է գնանկում՝ սպառման ծավալների մեծացմանը զուգահեռ։ Այս ժամանակահատվածի համար սա անոմալ երևույթ է: Գնանկումը շուկայում մրցակցային միջավայրի վրա ունի ազդեցություն»,- ասաց Գևորգյանը։ Գեղամ Գևորգյանը նաև հերքեց այն լուրերը, թե Հայաստանում ներմուծվել է ձու՝ հավելելով, սակայն, որ այս պահին որևէ պաշտոնական տվյալ չկա, որ Հայաստան ձու է ներմուծվել։