Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Գերմանիան Հայաստանը եվրոպական քաղաքակրթության հետ կապող հզոր կամուրջներից է․ Նիկոլ Փաշինյան

Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ: Այս մասին փետրվարի 13-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում: «Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երկու երկրների բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։