Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել է Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Ի դեպ, ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումների ընդունումը նույն ինտենսիվությամբ շարունակվում է: