Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքում գրել է․ «Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»:
Հիշեցնենք, որ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում՝ հարցուպատասխանի ժամանակ, նշել էր, որ Արցախի ճանաչման հարցն իրենց օրակարգում է, բայց հիմա օրակարգից տեղափոխվում է քննարկումների սեղան: