Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել, որոնք Հայաստանի սահմանամերձ բժշկական կենտրոններից մեկում օգնություն ցույց կտան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու խաղաղ բնակչությանը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը:
«Ֆրանսիայից ժամանեցին կամավոր բուժաշխատողներ ու այս պահին արդեն գտնվում են սահմանամերձ ԲԿ-ներից մեկում: Ասում են, որ հենց իմացան՝ Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ է՝ Ադրբեջանը լայնածավալ մարտական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: