Եվս մեկ ինքնաթիռ է խոցվել։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հիշեցնենք՝ քիչ առաջ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել էին 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Այս մասին հայտնում է Պաշտպանության Բանակը։ Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքում: