ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ է՝ Արցախում է։ Այս մասին հայտնում են 24news-ի լրագրողները։
«Արցախ գնալու նպատակը բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղելն է՝ հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի»,-ասվում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մինչ այս հայտնի էր դարձել, որ բանակի կողքին լինելու համար Արցախ են մեկնել մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։