ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա, հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, հաղորդում է տեղական yourcentralvalley.com-ը։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ֆրեզնոյի քաղաքապետարանի շենքի մոտ, այնուհետև շարժվել դեպի «Ռիվեր Փարք»՝ մեծարելու պատերազմի դաշտում ընկած հայ զինվորներին։
Նշենք, որ Ֆրեզնոյում նմանատիպ միջոցառումներ նախատեսվում է անցկացնել ամբողջ շաբաթ: