Ռուսաստանը, կատարելով Հավաքական անվտանգության պայմանագրի պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանին, սակայն այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
“Եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ – որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այդ դեպքում պայմանագրի մասնակից երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը”, – նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ի դեպ, Պեսկովը նշել է, որ տեղեկություններն այն մասին, թե Հայաստանի տարածքում ինչ-որ մարտական գործողություններ են իրականացվում, չեն հաստատվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել էր, որ ՌԴ-ն պարտավորություններ է կրում ՀԱՊԿ անդամ Հայաստանի հանդեպ եւ շեշտել, որ Հայաստանի տարածքում մարտական գործողություններ չեն իրականացվում: