Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն վրդովմունք է հայտնել՝ կապված Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն ուղղված հարվածների հետ:
«Էթնիկ զտման փուլից Ադրբեջանն անցնում է մշակութային զտման փուլի՝ այդպիսով հիշեցնելով 1915-ի ցեղասպանության մասին…Միջազգային հանրությունը չի կարող ասել, որ չգիտեր…»,-գրել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում: