«Բավական բարդ գործընթաց էր: Մեզ համար առաջնային խնդիրները վերաբերում էին հետևյալին, որպեսզի մենք հասնենք մի իրավիճակի, որ վերջ կարողանանք դնել այս ագրեսիային: Ադրբեջանի գործողությունները համալրված են Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների բավական բաց և ուժգին աջակցությամբ:
ԼՂ մեր հայրենակիցները կռվում էին բավականին յուրահատուկ պայմաններում, երբ բացի ադրբեջանցուց կար ուժգին հարձակում՝ նաև ներգրավմամբ նման ուժերի»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հայկական Առաջին ալիքին տված իր հարցազրույցի ժամանակ՝ անմիջապես բանակցություններից հետո:
Նա որոշ մանրամասներ է հաղորդել 11 ժամ տևած խորհրդակցությունից, որին մասնացում էր Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:
Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, ինչպես նաև համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները: Նա առանձնահատուկ ընդծել է ՌԴ նախագահի մտահոգությունը և բարձր գնահատել այս քայլը.
«Մենք այսօր հավաքվել էինք, որպեսզի իրական գործնական արդյունք ստանանք այն երկխոսությունից, որը տեղի էր ունենում ՌԴ նախագահի ու ՀՀ նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև՝ առանձին-առանձին: Հանձնարարությունը դրանց իրականացումն էր»:
Մնացականյանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի սահմանված ժամկետում կանգնեցնել այս լուրջ մարտահրավերը, որը ծառացել է ողջ տարածաշրջանի առջև:
«Խաղաղ բանակցությունների ժամանակ մեզ համար գերակա է եղել մեր հայրենակիցների անվտանգությունը: Առանձնահատուկ նշանակություն ունի նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչումը:
Նրանք պետք է ապրեն ազատ, ինչպես մի միավոր, որը ճանաչված է բոլորի կողմից՝ որպես անկախ պետություն»,- ասել է Մնացականյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: