Իրանագետ Արտյոմ Տոնոյանի հաղորդմամբ` հայկական ԶՈւ-երը ոչնչացրել են նախկին մուսավաթական, «Սպիտակ» կուսակցության կուսակցապետ Թուրալ Աբբասլիի եղբորը:
Մերոնք ապահովել են «շահիդական հավերժություն» նախկին մուսավաթական, էսօր արդեն կուսակցապետ («Սպիտակ» կուսակցություն) …
Опубликовано Artyom Tonoyan Вторник, 13 октября 2020 г.
«Թուրալ կոչվածը դեռ սեպտեմբերի սկզբներին էր ուրախ լուրեր խոստանում ադրբեջանական հասարակությանը։ Փաստորեն չուշացավ ուրախ լուրը։
Էս պատերազմի ողբն ու շիվանը պիտի անհատական մակարդակում հատ-հատ մտնի Ադրբեջանի բոլոր էն քաղգործիչների, սուտ մտավորականների ու մնացած լպիրշների տները, որոնք պատերազմից էին խոսում օր ու գիշեր, սրբելու է տանի սրանց բոլորի տները»,- գրել է իրանագետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: