Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական Facebook-ի էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հարգելի գործընկերներ, Իրաքում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջի կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում…
Опубликовано Anna A. Naghdalyan Среда, 14 октября 2020 г.
Նշենք, որ դեսպանատան էջից տեղեկություն էր տարածվել, թե իբր 1000 սիրիացի զինյալներ, որոնք կռվում էին հայկական ուժերի դեմ, վայր են դրել զենքը՝ պատճառաբանելով, որ հնարավոր չէ հաղթել հայերին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: