Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Ուրուգվայի նախկին չորս նախագահները հանդես են եկել հայ ժողովրդին սատարող հայտարարությամբ.
Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը, որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահներ
Խուլիո Մարիա Սանգինետտի 1985-1990 և 1995-2000 թթ.,
Լուիս Ալբերտո Լակալյե դե Էռերեա 1990-1995 թթ.,
Տաբարե Վասկես 2005-2010, 2015-2020թթ.,
Խոսե Մուխիկա 2010-2015թթ.: