ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ներկայացրել է առաջնագծում առկա իրավիճակը և տեղեկություններ՝ գերեվարված սիրիացի վարձու ահաբեկիչների մասին, որոնք կռվում էին Ադրբեջանի բանակի կազմում։
«Զրույցի ընթացքում շեշտվել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և՛ որպես Հայաստանի Հանրապետության հիմնական դաշնակից»,- գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: