Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հաղրոդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը, հրթիռակոծել Շահումյանի շրջանը։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։