Լոս Անջելեսում հայտնվել են պաստառներ՝ ի աջակցություն Արցախի և հայ ժողովրդի։
«Խաղաղություն Հայաստանին», «Ճանաչիր Արցախը», «Կանգնիր հայերի կողքին, վաղը կարող է չափազանց ուշ լինել» գրություններով պաստառները հայտնվել են քաղաքի գովազդային վահանակների վրա՝ Rose and Alex Pilibos հայկական դպրոցի սաների ջանքերով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գրասենյակը։
Հիշեցնենք, որ Արցախին ու հայ ժողովրդին սատարող բազմաթիվ բողոքի ակցիաներ ու ցույցեր են տեղի ունենում ամեն օր աշխարհի տարբեր երկրներում: Հայկական սփյուռքն ամենուր համապատասխան երկրի իշխանություններին հորդորում է ճանաչել Արցախի անկախությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմաբ՝ կանգնեցնելով ագրեսիան Արցախի դեմ: