«Շուշիում մարտեր են գնում, մեր զինվորները հերոսական կռիվ են տալիս։ Մնացածի վերաբերյալ սպասեք Արծրուն Հովյաննիսյանի կամ Շուշան Ստեփանյանի խոսքին»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Նշենք, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը քիչ առաջ հայտնեց, որ Շուշին անցել է թշնամու վերհսկողության տակ։