Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժ Լե Դրիանի հետ:
Ս. Լավրովը գործընկերոջը տեղեկացրել է ս. թ. նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին:
Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնք հիմք են հանդիսացել ս.թ.նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ շարադրված պայմանավորվածությունների համար:
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը: