Նոյեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ- մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է ԱՀ ոստիկանության կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր և տեղում ծանոթացել իրավիճակին: Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից:
Նա զրուցել է անցակետերում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ և տվել համապատասխան հանձնարարականներ վերջիններիս։