Մենք սգում ենք նահատակների համար, սակայն, ցմահ հպարտ ու պարտավոր ենք նրանց զոհաբերության համար, որպեսզի մենք ապրենք ու շարունակենք իրենց և նախորդ նահատակների կիսատ թողած գործը: Այս մասին Facebook-ի էջում գրել Է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Հայոց Հայրենիքն ու ժողովուրդը պետք է լինեն հավետ ու այլևս չտեսնեն անկումներ, և յուրաքանչյուր սերունդ իր առաքելությունն ունի այդ ճանապարհին: Իսկ սուգը, հպարտությունն ու պարտավորությունը կարող են օգնել այդ առաքելությունը գիտակցելու հարցում:
Թո՛ղ այսուհետ մեր հպարտության ու պարտավորության առիթները լինեն առանց սգի… »,- գրել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-21-ն Արցախում և Հայաստանում սգո օրեր են հայտարարվել:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հիշատակի երթ է տեղի ունեցել դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: