Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:
Ռուսական խաղաղապահ ուժերի հատուկ նշանակության բժիշկական ջոկատները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքներն ապահովելու համար:
Անցած մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել 21 բնակչի:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 900 բնակիչներ որակյալ բժշկական օգնություն են ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, այդ թվում՝ ավելի քան 120 երեխա:
Բոլոր դիմած քաղաքացիները տեղաբաշխված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:
Տեղի բնակիչների կոչերը, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման հետ:
Ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժշկական մասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությունում նշված համաձայնագրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հաստատվել է հրադադար:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: