ԱՄՆ Այդահո նահանգի Թուին Ֆոլզի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից:
Թուին Ֆոլզի քաղաքապետարանի հրապարակած հայտարարության մեջ խոսվում է Արցախի՝ պատմական հայկական տարածք լինելու, այդ հողը բնիկ հայերով բնակեցված լինելու մասին:
Նշվում է նաև, որ Թուին Ֆոլզ քաղաքը հյուրընկալել է կրոնական հետապնդումների պատճառով Ադրբեջանից տեղահանված շատ հայերի: Արցախի քաղաքացիները վճռել են ապրել ազատ՝ առանց կրոնական հետապնդումների, բռնությունների ու բռնաճնշումների, և ճանաչվել է Արցախի անկախությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև: