Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Արցախի թեմի հոգևոր առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել: Այս մասին ասված է Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարիտիրոսյանի Facebook-յան էջում:
«Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի:
Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս»,- նշված է գրառման մեջ:
Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ծնդդյան ու Աստվածահայտնության տոնի պատարագին մասնակցել է Գանձասարի վանքում: