2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում, նախնական տվյալներով պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է: Այս մասին տեղեկացանք Արցախի հանրապետության քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները մաքրել են 517,8 հա չպայթած զինամթերք՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից, 197,8 կմ ճանապարհներ, 750 բնակելի շենքեր, այդ թվում` 24 սոցիալական նշանակության օբյեկտ։