ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարար:
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը 2018 թվականին է նշանակվել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի պաշտոնում։
Հավելենք նաև, որ Վաղարշակ Հարությունյանը 1999-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։