Որոշ օգտատերեր ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռքբերել։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Հայտնում ենք, որ սույն տեղեկությունը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ իրավապահ մարմինները, ռազմական դրության ռեժիմից բխող իրավակարգավորումների համապատասխան, ապատեղեկատվությունը տարածող բոլոր օգտատերերի եւ լրատվամիջոցների նկատմամբ այս պահին անհրաժեշտ գործողություններ են իրականացնում»,- գրել է Կարապետյանը։