Թուրքիայից Հայաստան վերադարձող քաղաքացիների հագուստի և իրեր մաքսազերծման հետ կապված խնդիրները կարգավորվել են։ Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։
Երեկ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, այն մասին, որ Թուրքիայից հայրենիք տեղափոխվող քաղաքացիները Բավրայի անցակետում բողոքել են, որ իրենցից պահանջում են մաքսազերծել օգտագործած իրերն ու հագուստը։
Լուսինե Մկրտչյանի պարզաբանմամբ՝ այդ քաղաքացիները հայրենադարձներ չեն համարվում և չէին կարող օգտվել մաքսային արտոնություններից։
«Իրենք դիտվել են որպես քաղաքացիներ, որոնք վերադառնում են Հայաստան և կարող են առանց մաքսազերծման բեռի որոշակի քանակություն տեղափոխել։ Սահմանված կարգավորումը պարտադրում է, որ այդ քանակությունից ավել բեռ տեղափոխելու դեպքում, պետք է մաքսատուրք վճարել, ինչը և մաքսային ծառայողների կողմից ներկայացվել է»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ղարաբաղա- ադրբեջանական պատերազմում Թուրքիայի ներգրավվածությամբ պայմանավորված, այդ երկրում բնակվող և աշխատող տասնյակ ՀՀ քաղաքացիներ վերադառնում են։